42067 դիտում
14:48 01-09-2022
Լարված իրավիճակ՝ Երևանում. Սևանի փողոցի բնակիչներն ասում են. «Զոռբայությամբ, ոստիկաններին օգտագործելով՝ փորձում են տարածքը վերածել պռախադնոյ դվորի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 31-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Վաղ առավոտվանից ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ժամանել էին Սևանի փողոց 30/1 հասցե, որտեղ հսկողություն էին իրականացնում, որպեսզի ինչ-որ խանութի սեփականատեր քանդել տա բնակիչների կողմից կառուցված անվտանգության պատը։
Այդ մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին բնակիչները։
Նրանք ասում էին նաև. «Էն, որ ասում են՝ ախորժակն ուտելիս է բացվում, լրիվ ոմն Կարեն Համբարձումյանի մասին է։ Սկզբից էկավ, շենք սկսեց կառուցել, մտածեցինք, որ բարի գործ է անում, բայց հետո հասկացանք, որ բոլորիս մատների վրա խաղացրել է։ Կառուցելիս սարեր էր խոստանում, թե այս հատվածր բարեկարգելու եմ, ասֆալտապատելու, որ այդ հատվածը, որ մենք պարսպի ենք վերածել, հիմա նա ոստիկանների հսկողությամբ ավերում է։ Դեռ սովեական տարիներից այս հատվածը բնակիչներիս համար եղել է ընդհանուր օգտագործման տարածք։ Հիմա Կ. Համբարձումյանը իր տարածքը փակել, արենդայով է տվել և մեր ընդհանուր տարածքը փորձում է վերածել «պռախադնոյ դվորի»։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվելու. իրենց մեքենաները, այդ թվում՝ բեռնատարները, կայանելու են, իրենց գնալ-գալով մի իսկական պատուհաս են դառնալու 150-ից ավելի ապրող մարդկանց համար, այդ թվում՝ երեխաների։ 10-ից ավելի սեփական տներ կան։ Էդ մի թիքա տեղն է, որ որպես խաղահրապարակ ենք օգտագործում։ Էն էլ մարդը քնել-հելել, որոշել ա, որ իր ելք ու մուտքը կարող է փակել ու սարքել խանութ ու արենդայով տալ, իսկ մեր երեխաների համար որպես խաղալու տեղ օգտագործվող տարածքը խլում է։ Նրա ներկայացուցիչը մեզ ասում է, թե իրենց գործողություններն օրինական են, մինչդեռ, ըստ օրենքի, նշված տարածքն իրենով անելուց առաջ պետք է թաղամասի բնակիչների համաձայնությունը լիներ։ Իսկ մենք վստահ ենք՝ առանց դրա է ամեն ինչ արել։ Հիմա էլ ոստիկաններին բերել, լցրել է էստեղ ու ասում է, թե օրենքով եմ ամեն ինչ անում. ինչ ուզենամ, կանեմ։ Ասում էին՝ հեղափոխությունից հետո նման զոռբայություններ չեն լինելու, արմատախիլ են անելու նման բարքերը։ Սա՞ է ձեր՝ ժողովրդի կողքին կանգնելու միսիան։ Պահանջում ենք, որպեզի ժամանակավորապես Կ. Համբարձումյանը դադարեցնի տարածքի զավթումը, ու մեր փաստաբանն արդեն դիմել է դատարան, որպեսզի հարցը դատական կարգով լուծվի; Մենք վստահ ենք, որ նրա գործողություններն ապօրինի են»։
Տեղում մի երիտասարդ մոտեցավ և հայտնեց, որ ինքը Կ. Համբարձումյանի ներկայացուցիչն է և ոչ մի անօրինական գործողություններ իրենց կողմից չեն կատարվել, և ներկայացրեց խնդրի վերաբերյալ իրենց տեսակետը.
«Այս կառույցը հասարակական նշանակության տարածք է, առկա են տարածքի սեփականության, հողի, կառուցապատման բոլոր փաստաթղթերը որը բազմակի ստուգվել են պատկան մարմինների կողմից: 10/12/2021 թվականին քաղաքապետարանի կողմից տրամադրվել է շին թույլտվություն այս հատվածում դարպասի տեղադրման վերաբերյալ: Դարպասի համար նախատեսվածայդմասը տարածքի համար հանդիսանում է ավտոմեքենաների մուտքի միակհնարավորությունը: Մյուս կողմը դա շենքերի հետնամասում գտնվող այս փողոցից օգտվող բնակելի տների բնակիչներն են, որոնց բողոքը այն է որ այդտեղով մեր մուտքը իրենց մեքենաների համար կայանելու տեղը կպակասի, կամ մեծ ավտոմեքենաներ կկանգնեն և իրենք մուտքի դժվարություններ կունենան: Բազմակի անգամ բնակիչներին հավաստիացրել ենք որ մենք ունենք երկու ֆորդ տրանզիտ մեքենա, որոնց համար կայանման տեղ ունենք բակում: Իրենք ընդամենը այդ 10 մետրը անցնելու են և մտնեն մեր բակ օրական մի քանի անգամ: Բնակիչներից մի մասը հանցավոր համաձայնություն գալով խոչնդոտում են դարպասի տեղադրման աշխատանքներին, քանդելով դարպասի բետոնյա հիմքի մետաղականմասերը, քանդելով և վնասելով տեղադրված ցանկապատը, որով մեզ հասցրել են նյութական վնաս: Վերջին ապօրինի գործողությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, երբ վերոհիշյալ բնակիչները մար դրապասի դիմաց, մեր հողամասի տարածքում ապօրինի պատ են կառուցել: Նշված գործողությունները ՀՀ քրեական օրենսգրքի կողմից որակավորվում է որպես ինքնիրավչություն, ապօրինի շինարարություն ուրիշի պատկանող տարածքում և քրեորեն պատժելի է: Տեղի ունեցածը աբսուրդի ժանրի է նմանվում, մի պահ պատկերացրեք որ դուք ապրում եք բազմաբնակարան շենքում և Ձեր հարթակի մյուս հարևանները որոշում են խոչնդոտել Ձեր մուտքի դռնովՁեր բնակարան մտնելուն, քանի որ իրենք ուզում են այդ տեղում պահարան տեղադրել: Մենք դիմել ենք Երևանի քաղաքապետարան, Շենգավիթի ոստիկանություն ապօրինի գործողությունները կանխելու, պատը քանդելու պահանջով և թաղապետարանը և իրավապահ մարմինները հետամուտ են լինում ապօրինի գործողությունները կանխելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում: Մենք ապրում ենք օրենքի երկրում և օրենքից դուրս ցանկացած գործողություն պետք է համապատասխան գնահատական ստանա թե քաղաքացիական հասարակության թե իրավապահ մարմինների կողմից»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+