211652_close_icon
views-count128084 դիտում article-date 17:58 31-08-2022

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. Kia Sorento-ն Սպիտակի 2-րդ ոլորանում մոտ 700 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորում. վարորդի դին փրկարարները դուրս են բերել մեքենայից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20–ի սահմաններում Kia Sorento մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի 2-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 700 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝ առվի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն գումարտակի դասակի պարեկներ Արման Դարբինյանը, Վարդան Համբարյանը՝  դասակի հրամանատար Արա Պետրոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Համլետ Ասոյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Լոռու պարեկային գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի, ավագ քննիչ Գևորգ Մուքոյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Գ. Մուքոյանի որոշմամբ քրեական վարույթ է  նախաձեռնվել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որի վրայից պոկվել էր նաև գազաբալոնը և շպրտվել մոտ 300 մետր, տեղափոխվում է  ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող  հատուկ տարածք:

 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր