211652_close_icon

Հերթական անգամ անհեռատես որոշման արդյունքում ՀՀ տնտեսությունը և մեդիա դաշտը ծանր հարված են ստանալու

views-count1808 դիտում article-date 20:41 30-08-2022
Մհեր Խուդավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Կարևոր ու անկյունաքարային պահ է թե՛ հայկական սպորտի, թե՛ առհասարակ ՀՀ տնտեսական դաշտի համար։  Հերթական անգամ անհեռատես որոշման արդյունքում ՀՀ տնտեսությունը և մեդիա դաշտը ծանր հարված են ստանալու:

Սեպտեմբերի 11-ից արգելվում է բուքմեյքերական ընկերությունների և շահումով խաղերի գովազդը` բոլոր տեսակի գովազդային դրսևորումները` արտաքին, հովանավորչական, թվային (ՖԲ, կայքեր և այլն), հեռուստատեսային, ռադիո և այլն։

Որո՞նք են ռիսկերը և ի՞նչ հարված.
1. Սպորտը գրեթե զրկվելու է ֆինանսավորումից (տե՛ս Ուրիշ Ֆուտբոլ - Urish Football-ի գրառումը)։
2. Եթե գոնե կային քիչ թե շատ անկախ լրատվականներ, ապա կփակվեն, կամ «կհանգրվանեն» որևէ քաղաքական ուժի ստվերում։
3. Մեծամասշտաբ միջոցառումները կդադարեն այդպիսին լինելուց, քանզի հիմնականում հովանավորվում էին հենց բեթինգների կողմից։
4. Հայակական բեթինգների ազատած տեղը կգրավեն 1XBet-երը և Азино 3 Топора-ները
5. Տպարաններն ու մեդիա ընկերությունները կզրկվեն իրենց եկամուտի մեծ մասից։
6. Կլինեն կրճատումներ և կփակվեն շատ շատ աշխատատեղեր։
Ու էլի լիքը լիքը խնդիրներ...
Եվ որ ամենակարևորն է, օրենքը չի լուծի այն խնդիրը, որի համար իբրև ընդունվել է` «ղումարը» չի վերանալու։

Բեթինգների գովազդի ամենամեծ նպատակը ոչ թե նոր խաղացող գտնելն է այլ եղածը պահելը և մրցակցից «հաճախորդ փախցնելը»։

Հավատացեք խաղացողները խաղալու են ու էս օրենքը ոչ մի դրական բանի չի ծառայելու։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր