37166 դիտում
16:11 26-08-2022
Հանրապետական ծննդատուն 20-ամյա ծննդկանը տեղափոխվել էր ծայրահեղ ծանր վիճակում «Վանաձոր» բժշկական կենտրոնից
Այսօր՝ օգոստոսի 26-ին, SHAMSHYAN.cоm-ը տեղեկություն էր հրապարակել՝ «Ողբերգական դեպք՝ Երևանում. Հանրապետական ծննդատանը մահացել է 20-ամյա ծննդկան»։
Քիչ առաջ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հանրային կապերի բաժնից տեղեկացանք.
«Երեկ՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է պատահել՝ «Վանաձոր» բժշկական կենտրոնում․ արձանագրվել է ծննդկանի՝ 20-ամյա Մերի Մացակի Գրիգորյանի պտղի մահը։ Ապա ծայրահեղ ծանր՝ հոգեվարքային/ագոնալ/ վիճակում ծննդկանը շտապ օգնության մեքենայով ուղեկցվել է դեպի Երևան։ Ճանապարհին վիճակն ավելի է բարդացել՝ արձանագրվել է պերիֆերիկ անոթազարկի բացակայություն և գիտակցության կորուստ։ Կյանքի հետ անհամատեղելի տվյալներով՝ անգիտակից վիճակում, ծննդկանին հասցրել են Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունք, որտեղ արձանագրվել է երիտասարդ կնոջ կենսաբանական մահը։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժշկի նկատմամբ, որի անունն առայժմ չի հրապարակվում, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՎԱՊՄԳՀԻ հանրային կապերի բաժին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Հանրապետական ծննդատանը մահացել էր ծննդկան՝ 20-ամյա Մերի Գ-ն։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Լոռու մարզի բնակիչ էր և Հանրապետական ծննդատուն էր տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: