113536 դիտում
16:50 30-11-2022
Այրվածքաբանության կենտրոնում մահացել է «Վանաձոր» բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխված, այրվածքներ ստացած 81-ամյա կինը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 29-ին Երևանի «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» մահացել է Լոռու մարզի բնակիչ 81-ամյա Վարդանուշ Գ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս «ջերմային այրվածք 2-րդ, 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոնից տեղափոխվել էր Երևանի այրվածքաբանության կենտրոն։
Նոյեմբերի 23-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին ահազանգ էր ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից, որ Վարդանուշ Գ․-ն այրվածքներով տեղափոխվել է իրենց մոտ։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։
Պարզվել է, որ Վարդանուշ Գ․-ն Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցում գնտվող իր բնակարանում, խոհանուցում միացված գազօջախին թիկունքով կանգնած է եղել, որի ժամանակ էլ հագուստը անզգուշաբար այրվել է, ինչից հետո նա այրվածքներ է ստացել։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)