211652_close_icon
views-count36330 դիտում article-date 19:51 24-08-2022

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. 31-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը  04:30–ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 31-ամյա Կամո Բարաբաշը իր վարած օOpel Astra մակնիշի ավտոմեքենայով Բլագոդարնոյե- Տաշիր ավտոճանապարհի  2-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Բարաբաշը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է  «Տաշիր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները և ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ խումբը:

Վթարի մասին  պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ինչպես տեղեկանում ենք «Վանաձոր» բժշկական կենտրոն ՓԲԸ-ից, ավտովթարի հետևանքով Վանաձորի Բ/Կ տեղափոխված տղան վիրահատվել է, վիճակը կայունացվել, այնուհետ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել Երեւան: 

Այսօր՝ օգոստոսի 24-ին, առավոտյան ժամը 07:30-ին, Տաշիրի բժշկական կենտրոնից շտապ բուժօգնության մեքենայով, ծայրահեղ ծանր վիճակում #Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել երիտասարդ տղա: Նա վնասվածքները ստացել է ավտովթարի հետեւանքով:

Տուժածի մոտ հայտնաբերվել է գանգուղեղային վնասվածք, գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ: Անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, միացվել արհեստական շնչառության սարքին, ցուցաբերվել անհրաժեշտ բուժօգնություն:

Վանաձորի բժշկական կենտրոնի նեյրովիրաբույժ Կարեն Բեկչյանի եւ վնասվածքաբան Արտյոմ Ներսիսյանի կողմից կատարվել է գանգի ռեզեկցիոն տրեպանացիա, սուբդուրալ հեմատոմայի հեռացում: Վիրահատությունից հետո վիճակը կայունացել է:

Հետագա նեղ մասնագիտական բուժումը շարունակելու նպատակով սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է մայրաքաղաք Երեւան:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Ռոբերտ Աբրահամյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր