211652_close_icon
views-count17094 դիտում article-date 15:10 02-04-2016

Լոռու մարզում ոստիկանության նախկին աշխատակիցը Opel-ով բախվել է ժայռին և գլխիվայր շրջվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում 57-ամյա Նոդարիկ Մարտիրոսյանն իր վարած Opel մակնիշի 23 AA 414 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Գարգառ գյուղի սկզբնամասում, ոլորանների վրա, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ժայռին ու գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ն. Մարտիրոսյանը տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդը նախկինում աշխատել է ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր