69377 դիտում
11:36 23-08-2022
Աշտարակում հնչած կրակոցների փաստով ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ նախկին ոստիկանը «գույները խտացրել է»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 16-ին Աշտարակ քաղաքում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի և կրակոցների փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոր տեղեկություններ են ի հայտ եկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունում և քննչական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության նախկին աշխատակից Արայիկ Գ-ն գույները խտացրել է, և նա առանց պատճառի, որ կարող էր խոսակցությունը հարթեցնել, զենք չօգտագործեր, սակայն նա կրակոցներ է արձակել։ Ոստիկանությունն էլ համայնքային և քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողներով տեղեկություններ են ստացել, որ մյուս կողմը՝ ոստիկանի հետ վիճաբանած հայրն ու նրա 2 որդիները, ոչ միայն Աշտարակում, այլև Արագածոտնի մարզում բնութագրվում են դրական, երբևէ նման պատմությունների մեջ չեն եղել։
Այս դեպքում հնարավոր է՝ ոստիկանության նախկին ծառայողի գործողությունների արդյունքում է տեղի ունեցել այդ ամենը։
Ոստիկանությունում ստացվել են նաև օպերատիվ տեղեկություններ, որ ոստիկանի ձեռքից ատրճանակը խլել են եղբայրները։
Այս տեղեկությունները օպերատիվ ճանապարհով ոստիիկաններն ու քննիչները ստացել են ու հիմա պարզում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 16-ին վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել, և կրակոցներ էին հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն էր փոխանցվել, որ Աշտարակ քաղաքում կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրողը, ահազանգով մեկնել էր ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել էին, որ Ալեք Մանուկյան փողոցի 23 շենքի բակում դեռևս ստացված օպերատիվ տվյալներով տեղի էր ունեցել կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն՝ Աշատարակ քաղաքի բնակիչներ, 45-ամյա Արայիկ Գ.-ի, մյուս կողմում՝ 59-ամյա Գագիկ Վ.-ի, 32-ամյա Նարեկ Վ.-ի և 36-ամյա Ռոբերտ Վ.-ի միջև, որի ժամանակ վեջիններս ձեռքերով ու ոտքերով հարվածներ էին արձակել Արայիկ Գ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Պարզվել էր նաև, որ այդ ժամանակ Արայիկ Գ.-ն իր անվամբ հաշվառված ատրճանակից կրակոցներ էր արձակել օդ:
Ոստիկաններին հաջողվել էր Նարեկ Վ.-ին, Ռոբերտ Վ.-ին և Արայիկ Գ.-ին հայտնաբերել և նրանց տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ ներկայացվել էին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումեր՝ Գագիկ Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: