74563 դիտում
18:16 17-08-2022
Կրակոցներ՝ Աշտարակ քաղաքում. հայր ու որդի կասկածվում են նախկին ոստիկանին ծեծի ենթարկելու մեջ. վերջինս էլ իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել.
Երեկ՝ օգոստոսի 16-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 22:00–ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է փոխանցվել, որ Աշտարակ քաղաքում կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնել է ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ Ալեք Մանուկյան փողոցի 23 շենքի բակում դեռևս ստացված օպերատիվ տվյալներով տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն Աշատարակ քաղաքի բնակիչներ, 45-ամյա Արայիկ Գ.-ի, մյուս կողմում՝ 59-ամյա Գագիկ Վ.-ի, 32-ամյա Նարեկ Վ.-ի և 36-ամյա Ռոբերտ Վ.-ի միջև, որի ժամանակ վեջիններս ձեռքերով ու ոտքերով հարվածներ են արձակել Արայիկ Գ.-ի մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ:
Պարզվել է նաև, որ այդ ժամանակ Արայիկ Գ.-ն իր անվամբ հաշվառված ատրճանակից կրակոցներ է արձակել օդ:
Ոստիկաններին հաջողվել է Նարեկ Վ.-ին, Ռոբերտ Վ.-ին և Արայիկ Գ.-ին հայտնաբերել և նրանց տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ՝ ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումեր՝ Գագիկ Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գագիկ Վ.-ն, Նարեկի և Ռոբերտի հայրն է, իսկ Արայիկ Գ.-ն ոստիկանության նախկին աշխատակից է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: