16744 դիտում
11:46 26-12-2016
Շնորհիվ Արարատի մարզպետի՝ 90-ամյա տատիկի լույսի հարցը լուծվեց. նրա տղան «գույները խտացրել էր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը դեկտեմբերի 24-ին տեղեկություն էր հրապարակել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի բնակչուհի, 90-ամյա Արշալույս տատիկը տևական ժամանակ է, գտնվում է անլույս վիճակում։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տատիկի տղան՝ 65-ամյա Օնիկ Բարսեղյանը, հայտնում էր, որ հոսանքն անջատել է էլեկտրիկը՝ առանց հիմնավորումների և տարել հաշվիչ սարքը։
Հրապարակումից ժամեր անց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի կարգադրությամբ Արարատի գյուղապետն ու մարզի էլեկտրոցանցի պատասխանատուներն այցելել են տատիկին և կարճ ժամանակում վերականգնել էլեկտրամատակարարումը, սակայն պարզվել է, որ տատիկի տղան «գույները խտացրել էր», քանի որ նա երկար տարիներ անօրինական ճանապարհով, գաղտնի, ժողովրդի լեզվով ասած՝ «լևի գիծ էր քաշել», և էլեկտիկը, հայտնաբերելով այն, վերացրել է «լևի գիծը»՝ այդ ընթացքում էլ կատարելով օրենքով իրեն տրված լիազորությունները՝ կազմելով վարչական ակտ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզպետը հանձնարարել է նաև, որպեսզի բարի կամք դրսևորվի և տատիկի վրայից հանվի այդ «լևի գծից» առաջացած պարտքը, որը կազմում է մոտ 60 հազար դրամ։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/24/104906/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, արդեն17-րդ երեկոն էր, որ առանց էլեկտրական հոսանքի էր դիմավորում Արարատի մարզի Արարատ գյուղի բնակչուհի, 90-ամյա Արշալույս տատիկը, ով ապրում է միայնակ, որդուց առանձին, ցուրտ և մութ իր տանը:
Նրան ամեն առավոտ տաք կերակուր և դեղորայք է բերում որդին՝ Արարատ քաղաքում բնակվող 65-ամյա Օնիկ Բարսեղյանը, իսկ մյուս որդին՝ 49-ամյա Ռոբերտ Բարսեղյանը, ունի առողջական խնդիրներ և գտնվում է հոգեբուժարանում:
Դեկտեմբերի 7-ին, երբ Օնիկը հերթական առավոտ այցելել էր մայրիկին՝ տեսակցության, տան դուռը թակել էին էլեկտրոցանցի աշխատակիցները և խնդրոել դուրս գալ փողոց: Նրանք հոսանքի լարերի վրա ցույց էին տվել, որ իբր լարանցում կա, և իբր Օնիկը հոսանք է գողանում: Վերջինս ասել էր, որ դա արել է իր հոգեկան խնդիրներ ունեցող եղբայրը, ում անցած ամռանն էր ինքը մի քանի օրով բերած եղել, և այն բնավ էլ այն չէր, ինչ իրենք մտածում էին:
Երբ արդեն Օնիկը գնացել էր տանից և մոտ 2 ժամից կրկին վերադարձել նկատել էր, որ տան հոսանքը անջատված է, ինչից հետո հասկացել էր, որ էլեկտրոցանցի աշխատակիցները իրենց հետ էին տարել Էլեկտրական հոսանքի հաշվիչ սարքը, որպեսզի բաժանորդի վրա տուգանք նշանակեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
69374 դիտում
11:36 23-08-2022
Աշտարակում հնչած կրակոցների փաստով ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ նախկին ոստիկանը «գույները խտացրել է»