ՌԴ հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները երկարաձգվել են մինչև օգոստոսի 29-ը
«Ռոսավիացիա»-ն հերթական անգամ երկարաձգում է ՌԴ-ի կենտրոնական և հարավային օդանավակայաններում թռիչքների արգելքը. այս անգամ մինչև օգոստոսի 29-ը:
Tass-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են այսօր՝ օգոստոսի 22-ին, գերատեսչության մամուլի ծառայությունում։
Փակ են մնում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները: