Ռուսաստանը հանել է Թուրքիա չարտերային թռիչքների սահմանափակումները
Այսօրվանից այն ռուսական ավիաընկերությունները, որոնք կցանկանան չարտերային թռիչքներ իրականացնել դեպի Թուրքիա, կարող են Ռոսավիացիայի միջոցով իրականացնել թռիչքներ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
«Այսօրվանից հանվել են չարտերային թռիչքների սահմանափակումները Թուրքիա»,-ասել է նա։
Ավելի վաղ Interfax-ին աղբյուրը հայտնել էր, որ օգոստոսի 29-ին ամբողջապես կհանվեն սահմանափակումները, իսկ մինչ այդ Ռոսավիացիայի ղեկաբար Ալեքսանդր Ներադկոն հայտարարել էր, որ շուրջ 15 ռուսական ավիաընկերություններ ցանկություն ունեն իրականացնելու չարտերային թռիչքներ դեպի Թուրքիա։