211652_close_icon
views-count1654 դիտում article-date 11:22 22-08-2022

Մարտունի, Սևան, Վանաձոր և Կապան քաղաքների մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 23-ին ժամը 09:30-17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Աբովյան, Կոմիտասի, Մյասնիկյան փողոցների, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար, Արծվանիստ բնակավայրերի գազասպառողների, «Արմեն-Վահագ», «Փարոս», «Ջի-Էս-Էյջ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Շանթ Սեյրան» շինարարական կազմակերպություն ՍՊԸ-ի և այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

Նույն օրը ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի նաև Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 10, Սյունաց փողոցի թիվ 13, Նաիրյան փողոցի թիվ 139, 141, 143, 145, 147, 153 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, իսկ ժամը 10:00-18:00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Քիմիագործներ, Սպանդարյան, Վարդանանց, Մյասնիկյան, Զորյան փողոցներով և Տիգրան Մեծ պողոտայով պարփակված թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ժամը 10:00-12:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 2-26 բազմաբնակարան շենքերի, Երկաթուղայինների փողոցի թիվ 1-6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Նմանատիպ նյութեր