9394 դիտում
09:33 20-08-2022
Ռուսաստանը հիպերձայնային հրթիռներով կործանիչներ է տեղակայել Կալինինգրադի մարզում․ «Ամերիկայի ձայն»
Ռուս զինվորականները հայտնել են, որ գերձայնային հրթիռներով զինված մարտական ինքնաթիռներ են տեղափոխել Կալինինգրադի մարզ՝ Ուկրաինայում Մոսկվայի գործողությունների պատճառով Արևմուտքի հետ առկա լարվածության պայմաններում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՄիԳ-31 տիպի երեք կործանիչներ՝ զինված «Կինժալ» հիպերձայնային հրթիռներով, ժամանել են Չկալովսկի ավիաբազա: Նախարարությունից հայտնել են, որ ռազմաօդանավերը կդրվեն շուրջօրյա մարտական պատրաստության մեջ։
Գործակալությունը տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես են մարտական ինքնաթիռները հասնում բազա: Սակայն տեսանյութում չեն ցուցադրվում հրթիռները: Դրանք, ըստ երեւույթին, առաքվել են առանձին ուղեբեռով:
Կալինինգրադը սահմանակից է ՆԱՏՕ-ի անդամներ Լեհաստանին ու Լիտվային: Եվ այստեղ «Կինժալ» տիպի հրթիռների տեղակայումը հավանաբար նպատակ ունի ցույց տալ ՆԱՏՕ-ի ուժերի դեմ Ռուսաստանի սպառնալիքը:
«Կինժալն», ըստ ռուսական զինված ուժերի, ունի մինչեւ 2000 կիլոմետր հեռահարություն` հավաքելով ձայնի արագությունից տասն անգամ մեծ արագություն, ինչը մեծապես դժվարացնում է դրա չեզոքացումը:
Ռուսաստանն օգտագործել է այդ զինատեսակները Ուկրաինայում մի քանի թիրախներ խոցելու համար։
Կրեմլը շարունակական կերպով հզորացնում է իր ռազմական ուժերը տարածաշրջանում՝ տեղի զորքերին զինելով գերժամանակակից զենքերով, այդ թվում` ճշգրիտ կառավարվող «Իսկանդեր» հրթիռներով և հակաօդային պաշտպանության մի շարք համակարգերով:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իվան Նեչաևի խոսքով՝ ուկրաինական իրադարձությունները «հստակ կերպով ցույց են տալիս, որ հավաքական Արևմուտքի հետ բախումը միանգամայն իրական է»։
Միաժամանակ նա հավելել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ ուղղակի հակամարտությունը չի բխում Ռուսաստանի շահերից։
«Մենք ելնում ենք նրանից, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն տեղյակ են հակառուսական ագրեսիվ հռետորաբանության հետևանքների մասին՝ շեշտը դնելով միջուկային զենքի կիրառման հնարավորության վրա», - ասել է ԱԳՆ խոսնակը։ Նա հայտարարել է, թե Ռուսաստանը կարծում է, որ «միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի», մի բան, ինչը տարեսկզբին հաստատել են միջուկային հինգ տերությունները։

Նմանատիպ նյութեր
1829 դիտում
17:49 16-04-2014
Թուրքական 4 կործանիչներ ներխուժել են Հունաստանի օդային տարածք. հունական կողմը նույնպես կործանիչներ է օդ բարձրացրել
4906 դիտում
12:58 26-09-2016
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե երբ Ռուսաստանը կունենա հիպերձայնային զենք
5461 դիտում
15:10 28-10-2016
Ռուսաստանը հիպերձայնային մարտագլխիկ է փորձարկել
Այս բաժնից
1045 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1267 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»