ԱՄՆ-ն առաջին անգամ Եվրոպայում F-22 Raptor կործանիչներ է տեղակայել
Գերմանիայի Շպանգդալեմ ավիաբազա են ուղարկվել ամերիկյան 5-րդ սերնդի ամերիկյան 4 միավոր F-22 Raptor կործանիչներ, ինչպես նաև Boeing C-17 Globemaster III ռազմատրանսպորտային օդանավ:
Միացյալ Նահանգներն առաջին անգամ է իր կործանիչները տեղակայում Եվրոպայում: ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի ղեկավար, գեներալ Մարկ Ոիելշի խոսքով՝ կործանիչները մասնակցելու են Եվրոպայում ՆԱՏՕ-ի նախաձեռնած ուսումնամարզական վարժանքներին, որոնք կավարտվեն սեպտեմմբերի կեսերին:
Նշված բազմաֆունկցիոնալ կործանիչը ստեղծվել է Boeing և Locjheed Martin ընկերությունների կողմից և 2005 թվականին ընդգրկվել ԱՄՆ ՌՕՈՒ կազմում: Այն ունակ է էապես նվազեցնել հակառակորդի ռադարի վրա իր նկատելի լինելը:
Ռուսաստանն արդեն իր դժգոհությունն է հայտնել այդ փաստով: