ԱՄՆ-ն առաջին անգամ F35 կործանիչներ է տեղակայել Մեծ Բրիտանիայում
ԱՄՆ ռազմաօդային ուժերն առաջին անգամ նոր F-35A հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչներ են տեղակայել Մեծ Բրիտանիայի տարածքում: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/world/20170415/1492330763.html]ria.ru[/url]-ն՝ վկայակոչելով ամերիկյան զինված ուժերի Եվրոպական հրամանատարության հրապարակումը:
«F-35-ի առաջավոր ներկայությունը հաստատում է Եվրոպայում զինված ուժերի մարտական պատրաստականությունը պահպանելու առաջնայնությունը»,- ասվում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Քյորթիս Սկապարոտիի խոսքում:
Նա հավելել է, որ ավիախմբի ներկայությունը «ուժեղացնում է Եվոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներուժը»:
Ինքնաթիռների թիվը չի հրապարակվում, սակայն ավելի վաղ Պենտագոնը նշում էր, որ խոսքը ոչ մեծ թվով մեքենաների մասին է: