4143 դիտում
13:35 18-08-2022
Անհետ կորած քաղաքացու հայտնաբերումը բարդ է լինելու, նա գտնվել է էպիկենտրոնում, որտեղ հարվածային ալիքը մեծ է եղել․ ԱԻ նախարար
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո փրկարար ծառայության աշխատակիցների կողմից փլատակներից հանվել է 26 քաղաքացի, որից 16-ը՝ զոհված: Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը:
Նախարարը նշեց, որ 10 փրկվածները տարհանվել են հրդեհի բռնկումից հետո 2 ժամվա ընթացքում:
«Աշխատանքներին ներգրավված է եղել 935 փրկարար ծառայող, որից 350-ը՝ հենց նույն օրը: Կիրառվել է 60 տեխնիկա, որից 32 ավտոբաք, 6 սանդուղք, 9 փրկարարական և 13 օժանդակ մեքենաներ, ինչպես նաև 2 ԱԹՍ»,- ասաց նախարար:
Փամբուխչյանի խոսքով՝ ներկա պահին նույնականացված է 15 զոհվածի ինքնությունը, մեկը դեռ համարվում է չնույնականացված:
«Ներկա պահին մենք հայտարարում ենք, որ ունենք 2 անհետ կորած, բայց ունենք ենթադրություն, որ մեկ չճանաչված դին այդ անհետ կորածներից մեկն է»,- ավելացրեց նախարարը:

Նմանատիպ նյութեր
23774 դիտում
01:28 15-08-2022
Պայթյունից հետո անհետ կորած համարվող 6 քաղաքացի հայտնաբերվել է. անհետ կորած է համարվում 19-ը քաղաքացի
2663 դիտում
22:28 24-03-2021
Խոակին Կապառոս. Հայտնվել ենք բարդ խմբում, որտեղ կա Գերմանիայի նման բարդ հավաքական
Այս բաժնից
742 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
865 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ