211652_close_icon
views-count1515 դիտում article-date 17:26 16-08-2022

ՀՀ ոստիկանության պատվիրակության այցը Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչություն (GIBS)

Չեխիայի Հանրապետության Անվտանգության ուժերի գլխավոր տեսչության հրավերով օգոստոսի 1-ից 5-ը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաք էր մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանի, ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանի և նույն վարչության այլ ծառայողների մասնակցությամբ։

ՀՀ ոստիկանության պատվիրակությանը դիմավորեցին Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության ներկայացուցիչները՝ տնօրեն, բրիգադիր-գեներալ Ռադիմ Դրագոնի գլխավորությամբ։

Հանդիպմանը ներկա էր նաև Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Հանդիպումների ընթացքում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները ծանոթացան Չեխիայի Անվտանգության ուժերի գլխավոր տեսչության կառուցվածքին, գործառույթներին և խնդիրներին։

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև Հուսալիության թեստավորման և Քրեական հետախուզության վարչության ղեկավար կազմի հետ։

Նմանատիպ նյութեր