211652_close_icon
views-count1266 դիտում article-date 15:38 16-08-2022

Եվրոպայի առաջնություն. Հայ աթլետները չհաղթահարեցին որակավորման փուլի արգելքը

Մյունխենում անցկացվող Եվրոպայի առաջնությունում  երեկ պայքարի ելան միանգամից մեր երկու աթլետները. Հայաստանի լավագույն վազորդ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը և լավագույն եռացատկորդ, կապանցի Լևոն Աղասյանը:

Հույս կար, որ մեր առաջատարները  ցանկալի արդյունքներ ցույց կտան  և կշարունակեն պայքարը ուժեղագույնների մրցությունում:

Ավաղ, մեր պատվիրակները ձախողվեցին, չհաղթահարեցին որակավորման փուլի արգելքը և գլխիկոր հեռացան ասպարեզից:

Երվանդը 1500 մետրը հաղթահարեց 3. 43, 42 ժամանակում, իսկ Լևոնը եռացատկեց ընդամենը 16. 03 մետր: Ասենք, որ ընթացիկ մրցաշրջանում նրանք ավելի բարձր արդյունքներ ցույց են տվել: Գյումրեցին, օրինակ, Մալթայում հունիսին անցկացված փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում նշած տարածությունը անցել էր 3. 41, 89 ժամանակում: Ինչ վերաբերում է կապանցուն, նշենք,  որ նա Հունաստանում ցույց էր տվել 16, 64 մ., իսկ Մարսելում 16, 39 մ. արդյունք, ասել է թե ՝ ցուցանիշները նվազում են:

Նմանատիպ նյութեր