211652_close_icon
views-count13661 դիտում article-date 14:12 16-08-2022

Ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճի «Փարվանա» ռեստորանի մոտ բախվել են Mercedes-ն ու Toyota Camry-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:45-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Փարվանա»  ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են 45-ամյա Հայկ Մոսյանի վարած Mercedes մակնիշի և 27-ամյա Ցոլակ Հայրապետյանի վարած Toyota Camry Rանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝  վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկներ Ալեքսան Գասպարյանն ու Արամո Մարգարյանը:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր