211652_close_icon
views-count1075 դիտում article-date 20:36 15-08-2022

Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցել է «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» շուկայում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ։

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր խորը վշտակցությունն է հայտնում երեկ Սուրմալուի շուկայում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ։ Տխրության և հիշատակի այս պահին մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,– ասվում է դեսպանատան ցավակցական ուղերձում։

Առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետևանքով կա 7 զոհ, անհետ կորած է համարվում 21 քաղաքացի։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաև մոտ 150 կամավոր։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 13 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր