slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Ակնհայտ է, որ չի կարող խոսք լինել ահաբեկչական ակտի մասին. ԱԻ նախարարը՝ «Սուրմալու»-ի պայթյունի մասին
211652_close_icon

Ակնհայտ է, որ չի կարող խոսք լինել ահաբեկչական ակտի մասին. ԱԻ նախարարը՝ «Սուրմալու»-ի պայթյունի մասին

views-count3095 դիտում article-date 13:41 15-08-2022

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 99 տոկոսով համոզված է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական ակտ չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Պայթյունի պահը դիտելով՝  ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել տեռորիստական ակտի մասին, որովհետև նախ տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետև պայթյուն: Այսինքն ինչ-որ չափաբաժին կրակ է եղել, այնուհետև տարածվել է պայթուցիկ նյութերի վրա: Սա, ըստ արտակարգ իրավիճակների նախարարության 99 տոկոսանոց ճշմարտություն է»,- մանրամասնեց  Փամբուխչյանը:

Անդրադառնալով տարբեր կառույցներում ռումբերի մասին ահազանգերին, որոնք հաջորդել էին պայթյունին՝ Փամբուխչյանն ընդգծեց, որ բոլոր այդ ահազանգերը կեղծ են եղել: Նախարարը հիշեցրեց, որ վերջին շրջանում նման ահազանգեր հաճախ են լինում և բոլորն էլ կեղծ են:

 

Նմանատիպ նյութեր