211652_close_icon
views-count7238 դիտում article-date 17:42 14-08-2022

Ոչ մի հետևություն չի լինելու. 3 օր հետո մոռանալու եք այս մասին. Գեղամ Նազարյան

Ոչինչ հենց այնպես չի լինում։ Վստահ եմ, շատերը այդպես էլ չեն հասկանա ինչ եմ ասում, գրում, շատերն էլ կթիրախավորեն իմ այս գրառումը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Այսուհանդերձ, պետք է ասեմ։

Կիրակի, այն էլ Տաղավար տոներից մեկը ու մեր առեւտրասեր ժողովուրդը նույնիսկ այս հրաշք տոնի օրը` Աստվածածնի Վերափոխման օրը առեւտուր է անում։ Առեւտուր է անում առեւտրի կենտրոնում։

Ես վստահ եմ, իմ այս գրառումից հետո էլի են կիրակի օրերին, Տաղավար տոներին առեւտուր անելու, երեխաներին էլ հետները քարշ են տալու։ Ինչու պետք է առեւտրի կենտրոնում երեխա լիներ այս օրով, որ մի հատ էլ վիրավորվեին։

Պայթեց պայթուցիկների պահեստը։ Այն պայթուցիկների, որը վաճառողները եւ որը գնողներն ու օգտագործողները հրավառություն են անում 44 օրյա պատերազմից հետո, մեր երկրի վրա եկած ու եկող չարիքներից հետո, անգամ այս օրերին, երբ Աղավնոյում...
Հաստատ չհասկացաք ինչ եմ ասում ու էլի հաստատ առեւտուր եք անելու կիրակի եւ տոն օրերին եւ էլի հրավառություն եք անելու, քանի որ դուք ինչ կապ ունեք էն ոսկե տղերքի հետ որոնք նաեւ ձեզ պաշտպանելով զոհվեցին։

Ինչ վերաբերում է անվտանգության կանոններին. ասում են հանձնարարականներ են եղել, որ թերությունները վերացվեն։ Հասկանո՞ւմ եք, պայթուցիկի պահեստի մասին է խոսքը։ Եւ կրկին վստահ եմ։ Ոչ մի հետեւություն չի լինելու։ Երեք օր հետո մոռանալու եք այս մասին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր