2899 դիտում
18:16 23-12-2020
Փաշինյանը 2,5 տարի այս պատերազմն էր պատրաստում, Արցախի հերոսներին փակում էին բանտերում, որ Արցախը սկուտեղի վրա հանձնեն Ադրբեջանին․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2020/12/23/Gegham-nazaryan/3480081?fbclid=IwAR2lEKYJG4o_NgyvRfyc0q1EPpio7Ztl_fMbyxruPCsnGUVPtglTtJ4V7HI]Tert.am[/url]-ը գրում է. Հիմա մեր երկրի ապագայի հարցն է որոշվում: Նրանք, ովքեր դեռ հավատում են Նիկոլ Փաշինյանին, մի հավատացեք,նա ստախոս է, վախկոտ: Ինքը միշտ ասում էր՝ գիտեք, երազում եմ անվախ լինել, բայց այդպես ծնվում են, Նիկոլ, դու մեղավոր չես, բայց վախկոտ մարդը Հայաստանը չի կարող ղեկավարել, հեռացի՛ր: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող հանրահավաքի ժամանակ ասաց քաղաքագետ Գեղամ Նազարյանը:
«Նիկոլ, այստեղ որևէ մեկը չպետք է հավաքվեր, այս բողոքի միջոցառումները չպետք է լինեին, դու նոյեմբերի 10-ին պետք է ներողություն խնդեիր և հեռանայիր: Դուք ի՞նչ դիվանագիտական հարաբերություններ եք ուզում Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, երբ մեր տղերքի մարմինները դեռ հողին փարված չեն, դեռ նրանց մարմինները չենք գտել ու չենք էլ գտնի, քանի դու չես հեռացել»,-ասաց նա:
Նա նշեց, որ 2.5 տարի Նիկոլ Փաշինյանն այս պատերազմն էր պատրաստում, Արցախի հերոսներին դատում էին, փակում էին բանտերում, որ Արցախը սկուտեղի վրա դրած հանձնի Ադրբեջանին: «Այն էլ այն սկուտեղով, որի վրա դրված էր լինելու մեր երեխեքի մարմինները: Նիկոլ, դու կարծում ես, որ սա մարսելո՞ւ ես, ոչ, ոչ մի տեղ էլ չես մարսելու, եթե ճողոպրես, դու մի շանս ունես՝ ներողություն խնդրես ու հեռանաս, ասես՝ ինձ դատեք այն դատարանով, որոնց ասում էի վնգստացող դատավորներ»:
Նազարյանը հայտարարեց՝ Փաշինյանն այնքան թույլ է եղել, որ 30 տարվա դիվանագետների աշխատանքը համարել է «կոշիկ լպստել»:
«Բոլորը քեզ նման չեն, Նիկո՛լ: Ժողովուրդ, ուշադիր եղեք, Նիկոլը տարածում է մի գաղափար, թե ինքը փրկել է 25 հազար տղայի կյանք, ո՛չ, Նիկոլ, մարդ եղիր, որ գոնե Աստծո դատաստանի մոտ գոնե մի արդարանալու բան ունենաս ու ասես, որ հրաժարական տալու համարձակություն ես ունեցել:
Մեր երկիրը քո ներկայության ամեն մի օրով ավելի է թուլանում: Պետք է Վազգեն Մանուկյանին շնորհակալություն հայտնեք, որ համաձայնվում է երկրի այս իրավիճակում ծանր բեռի տակ մտնել: Վազգեն Մանուկյանի արածի մի տոկոսը կերազեիր անել այս երկրի համար»,-շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։