ՀՀ-ն ու Արցախը առավելագույնը 9 ամիս ունեն, հետո ով էլ գա իշխանության, անհնար է լինելու կորցրածը վերականգնել․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Tert.am-ը գրում է. ՀՀ-ն ու Արցախը առավելագույնը 9 ամիս ունեն, որ այս անիվը հետ շրջենք դեպի զարգացում։ Դրանից հետո Հայաստանն այլևս չի կարող վերակագնվել, ողնաշարը ուղղելու բոլոր հնարավորությունները կկորցնենք։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Մինչև այդ ժամկետը կիրագործվեն այնպիսի պայմանավորվածություններ, որոնք անշրջելի կլինին։ Դրանից հետո ով էլ գա իշխանության, անհնար է լինելու կորցրածը վերականգնել։ Դրան գումարած ստանալու է որպես ժառանգություն այնպիսի Հայաստան, որը ողնաշարը ուղղելու և հարևան երկրների ու աշխարհի հետ արժանապատիվ հարաբերվելու հնարավորություն այլևս չի ունենալու»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․