211652_close_icon
views-count84274 դիտում article-date 23:45 11-08-2022

Մահվան ելքով վրաերթ՝ Իջևանում. Niva-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն ու ժամանած բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթից հետո Niva-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի մահար նախատեսված մայթին:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սսուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Վարորդը նույն վաշտի ավագ տեսուչ Իլյիչ Բլբուլյանի, Անդրանիկ Մովսիսյանի և Հայկ Չորեքյանի հետ մեկնել է հիվանդանոց՝ սթափության աստիճանը պարզելու:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանն ու ոսստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Գևորգյանը:

Վրաերթի մասին  ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Մովսիսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր