211652_close_icon
views-count20415 դիտում article-date 20:58 11-08-2022

Ինչ է ասել Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով ձերբակալված նախկին պատգամավորը

Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել է, որ ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հոգի` իր հոր առևանգման գործի շրջանակներում։

Սուրեն Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Մանուկյանի խոսքերը, ով կասկածանքները համարել է շինծու։ «Սա հերթական քաղաքական շոուն է, կասկածանքը շինծու է. այն, ինչ ինձ վերագրվում է, բոլորովին կապ չունի ինձ հետ»,֊ նշել է Սուրեն Մանուկյանը։

Մանրամասներն՝ այստեղ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 2-ին, ժամը 14։00-ից 14։30-ն ընծած ժամանակահատվածում Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի՝ Կուժ Աղբյուրի հարակից տարածքում հայտնաբերվել է մի քանի օր որպես անհայտ որոնվող հայտնի քաղաքական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի հայրը։  

Նմանատիպ նյութեր