211652_close_icon
views-count101100 դիտում article-date 14:39 11-08-2022

Ավազակային հարձակում՝ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի դիմաց. դիմակավորված տղամարդը հարձակվել է գումար տեղափոխողի վրա, սակայն պայուսակը պատռվել է, ու մոտ 7 մլն դրամը թափվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Հայէկոնոմբանկ»-ի «Մետաքս» մասնաճյուղի դիմաց, գլխարկով ու բժշկական դիմակով դեմքը փակած տղամարդը ավազակային հարձակում է կատարել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, վարչության պետի տեղակալ Արթուր Զաքարյանի, բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ  Ալիկ Գրիգորյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյան գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Ազատ Սրապյանն ու Կարեն Պողոսյանը։

Այս պահին տեղում դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչյա Ղազարյանի, բաժնի պետ տեղակալներ Գագիկ Հովհաննիսյանի, Մխիթար Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տեղում նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սամվել Միքայելյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամը 11։30-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Հայէկոնոմբանկ»-ի «Մետաքս» մասնաճյուղ է բերել 7 մլն 800 հազար դրամ և իջնելով ավտոմեքենայից՝ փորձել է մոտենալ բանկի մասնաճյուղ։ Այդ պահին գլխարկով ու դեմքը բժշկական դիմակով փակած տղամարդը հարձակվել է նրա վրա և փորձել հափշտակել գումարը։ Այդ պահին տոպրակը պատռվել է, և ողջ գումարը թափվել է, իսկ այդ երիտասարդը դիմել է փախուստի։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 163+
163+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր