211652_close_icon
views-count31250 դիտում article-date 20:39 02-02-2023

Երևանում կոտրել են Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանղ «Հայէկոնոմբանկ»-ի Արաբկիր մասնաճյուղի դռան ապակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 30-ամյա Հմայակ Խ-ն ահազանգել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ Կոմիտասի պողոտա 57 հասցեում գործող «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ Արաբկիրի մասնաճյուղի դռան ապակին կոտրել են։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Աթաբեկյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, պարզվում են դեպքի հանգամանքները և կատարվածի մասին արդեն «Հայէկոնոմբանկ»-ի կառավարիչից հաղորդում է ստացվել, ով հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 03։30-ի սահմաններում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր