211652_close_icon
views-count1255 դիտում article-date 13:56 09-08-2022

ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը  հայտարարություն է տարածել՝ դատապարտելով  Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախի ժողովրդի դեմ:

«Մտահոգված եմ այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և ձեռնարկել է չհրահրված հարձակում Արցախի ժողովրդի դեմ։

Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան եւ միանում միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»,-  «Թվիթեր»-ի իր էջում գրել է Լինդա Սանչեսը:

Նմանատիպ նյութեր