211652_close_icon
views-count1444 դիտում article-date 19:14 08-08-2022

ՌԴ նախագահը Կարեն Շախնազարովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ռեժիսոր Կարեն Շահնազարովին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ազգային մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկար տարիների բեղմնավոր գործունեության համար «Մոսֆիլմ կինոկոնցեռն» ձեռնարկության գլխավոր տնօրեն Կարեն Շախնազարովին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով»,-ասված է փաստաթղթում:

Նմանատիպ նյութեր