211652_close_icon
views-count1064 դիտում article-date 18:47 08-08-2022

Տեսչական մարմինը հանգստյան օրերին Սյունիքի մարզում կշռել է 218 ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոց, արձանագրել խախտման 18 դեպք

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները հանգստյան օրերին՝ շուրջօրյա գրաֆիկով, ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռման գործընթաց են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղակայված ՏՄ կշռման անշարժ հենակետում։ Հանգստյան օրերին՝ օգոստոսի 6-ին և 7-ին իրականացված վերահսկողության արդյունքում կշռվել են ընդհանուր թվով 218 տրանսպորտային միջոց։

Արդյունքում 18 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողությունը կրելու է շուրջօրյա բնույթ։ Ուստի ՏՄ-ն ՀՀ տարածքում ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ու անհատ վարորդներին ևս մեկ անգամ հորդորում է փոխադրումների գործընթացն իրականացնել բացառապես ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։

Նմանատիպ նյութեր