211652_close_icon
views-count2543 դիտում article-date 19:46 24-09-2020

Սյունիքի մարզի տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները շարունակում են ուժեղացված վերահսկողությունը ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների բեռնվածության նկատմամբ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները սեպտեմբերի 22-23-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Կապան քաղաք մուտք գործող ճանապարհահատվածում ուժեղացված վերահսկողություն են իրականացրել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների բեռնվածության նկատմամբ։ Վերահսկողական աշխատանքներն իրականացվել են թվով 16 տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերվել է թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող թվով 7 տրանսպորտային միջոց։ Իրավախախտում թույլ տված վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150․3-րդհոդվածի։ Վերահսկողությանը զուգահեռ տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից վարորդների շրջանում իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ։

Նմանատիպ նյութեր