Ավտովթար Սյունիքի մարզում. 46–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. օպերատիվ են գործել փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Հայկ Քոչարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Բաղաբերդ թաղամասի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Կապանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Վահագն Կոստանյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի