211652_close_icon
views-count21553 դիտում article-date 11:19 19-11-2023

Ավտովթար՝ Շիրակի մարզում.  44-ամյա վարորդը Volkswagen Jetta-ով Գյումրիում բախվել է ծառին, կա վիրավոր. օպերատիվ են գործել Գյումրու շտապօգնության բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը  22:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 44-ամյա Արման Պ.-ն Գյումրի քաղաքում իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, և հնարավոր է՝ դրանք փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+

Նմանատիպ նյութեր