4313 դիտում
22:44 07-08-2022
Ռուսաստանը վաճառքի է հանել այն ամենը, ինչը դեռ վաճառվում է, լիկվիդային արժեք ունի. Աղասի Ենոքյան
ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՆԻԿՈԼ՝ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ
Կովկասը Ռուսաստանի ապագան է․ այս պարզ ճշմարտությունը հասկացել են ռուսական բոլոր ցարերը Պետրոս Մեծից մինչեւ Պուտին Ահեղ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Ապագա ունենալու համար Ռուսաստանը պետք է կառավարի մանավանդ Հարավային Կովկասը, եւ դրա համար ցարերը զոհեր են տվել ռուսներից, զոհեր են պահանջել կովկասցիներից՝ ընդհուպ մինչեւ 44-օրյա պատերազմ, երբ ռուսական զորքի տեղակայման համար զոհվեցին շուրջ 5 հազար հայորդիներ։
Բայց այժմ Ռուսաստանը բարդ վիճակում է, Մոսկվան արդեն չի կարողանում մտածել ապագայի մասին, նրա համար շատ ավելի կարեւոր է ներկան։ Նա այնպես խրվել Ուկրաինայում, որ հիմա պետք է պարզապես գոյությունը պահպանել, վերապրել այս ճգնաժամը։ Դրա համար Ռուսաստանը վաճառքի է հանել այն ամենը, ինչը դեռ վաճառվում է, լիկվիդային արժեք ունի։
Նման մի բան է հիմա Արցախը։ Արցախը տեր չունի։ Այս երկու տարում Արցախը շատ թուլացավ, որ հավակնի ինքն իր տերը լինելու համար։ Հայաստանը (իմա՝ Նիկոլը) նույնպես չի ուզում Արցախին տիրություն անել, բայց այդ մասին՝ քիչ հետո։
Ռուսաստանին գոյատեւելու համար անհրաժեշտ է նավթ ծախել, ինչն աշխարհը չի թույլատրում, Մոսկվային անհրաժեշտ է այլ ապրանքներ ծախել, ինչի համար չի թույալտրվում ռուսներին վճարել։
Դրա համար նա դիմել է Թուրքիային՝ տարածաշրջանի պոռնիկին, ով արդեն դառնում տարածաշրջանի տերը։ Ռուսաստանն ուզում է ադրբեջանական (իմա՝ թուրքական) խողովակներով նավթ ու գազ ծախել։ ԵՄ-ն միամիտ չէր, երբ հայտարարում էր Ադրբեջանից այնպիսի ծավալների ածխաջրածիններ գնելու մասին, որն Ադրբեջանը երբեք չէր կարող արդյունահանել։
Բնականաբար, Բրյուսելը խոսում էր այն մասին, որ ինքը պատրաստ է աչք փակել Բաքվի խողովակներով հոսող ռուսական նավթ ու գազի վրա։ Ռուսատանը ուզում է, որ իր ապրանքների համար վճարեն պոռնիկի՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի բանկերով, իսկ իր դաշնակցի հանդեպ Արեւմուտքը չի կարող շատ խիստ լինել։
Այս մանր ու մեծ ծառայությունների դիմաց Մոսկվան ցանկանում է վճարել նրանով, ինչն իր սեփականությունը չէ, բայց ինչին ինքը տիրապետում է։ Դա Սիրիայում Ասադի ունեցած, կամ Ասադի մանդատով ձեռքբերումներն են։ Բայց նախեւառաջ դա Արցախն է, որտեղ իր ռազմական ներկայությամբ Ռուսատանը խաղաղության պատրանք է ստեղծում, բայց իրականում Արցախին ապրանքային տեսք է տալիս, փաթեթավորում է վաճառքի համար։ Եվ պետք չէ մեղադրել Ռուսաստանին, նա լուծում է իր գոյության, իր վերապրելու խնդիրը։
Իսկ հիմա Նիկոլի մասին, ինչի մասին ուզում էի քիչ հետո խոսել։ Նիկոլն այժմ շատ նման է Ռուսաստանին, նա ուզում է հնարավորինս երկար ապրել, դրա համար էլ նա վաճառում է այն ինչն իր սեփականությունը չէ, բայց ինչին ինքն այժմ տիրապետում է․ Արցախը, իսկ վաղը՝ Հայաստանը։ Նրան էլ պետք չէ մեղադրել, Նիոկլը բավարարում է իր ամենահիմնական բնազդը՝ կյանքի խնդիրը։
Իսկ հիմա նրանց մասին, ովքեր ի պաշտոնե պարտավոր են դա թույլ չտալ, ովքեր պարտավոր են Նիկոլին ռադ անել, որ Արցախը չվաճառվի ու Հայաստանը չկործանվի՝ ընդդիմության մասին։ Բայց եթե ընդդիմությանը մեղադրենք, ուրեմն սեպ կխրենք․․․»´

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
37297 դիտում
11:30 10-11-2020
«Մեղավոր եմ, որ չեմ կարողացել շատ բարձր գոռալ այն մասին, թե ինչպես է Նիկոլը Արցախը խուրդում»․ Աղասի Ենոքյան
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը