2441 դիտում
20:20 16-06-2019
Աղասի Ենոքյան. Եթե իշխանությունները հաջողեն մեկի հանդեպ ճնշումների մեջ, հետո այն տարածվելու է մյուսների նկատմամբ. Aravot.am
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը՝ [url=https://www.aravot.am/2019/06/16/1050506/?fbclid=IwAR2DngZycUeoQJ_w9tzL8NmqQ-LuI8YHq3BLlk9BRzfT8smeCU8DMajoulg]Aravot.am[/url]-ի հետ զրույցում անդրադարձել «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հրապարակած այն վիճակագրությանը, համաձայն որի` մամուլի դեմ անցած մեկ տարվա ընթացքում ավելի շատ դատական հայցադիմումներ են եղել, քան դրան նախորդած հինգ տարիների ընթացքում` միասին վերցրած:
«Չափազանց հետաքրքիր փաստ է, որն անհրաժեշտ է ընկալել մի քանի շերտով։ Առաջին, սա խոսում է անցած մեկ տարում մամուլի դերի կտրուկ աճի մասին, ինչը զարմանալի չէ։ Անցած մեկ տարին Հայաստանում հեղափոխության շրջանն է, իսկ հեղափոխության մեջ մամուլը մեծ դեր խաղաց, և ուրեմն, նման հետաքրքրությունը բնական է։
Երկրորդ, հեղափոխականների մեջ շատ են մամուլի ներկայացուցիչները, ըստ որոշ տվյալների իշխանությունների 20-25%-ը նախկին լրագրողներ են, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը նախկին լրագրող է, ու պատահական չէ, որ նրանք աչալուրջ հետևում են մամուլին, քանի որ հասկանում են, որ այն, ինչ իրենք արեցին մամուլի միջոցով, կարող են անել նաև իրենց հետ։
Սակայն պետք է հստակ արձանագրենք, որ անցած մեկ տարում մամուլը շատ չի փոխվել, այլ փոխվել են իշխանությունները։ Մենք դեռևս սպասում ենք ավելի ճշգրիտ տվյալների, թե ովքեր են դատվում մամուլի հետ, սակայն կարծում եմ, որ մեծ թիվ են կազմելու իշխանության ներկայացուցիչները և նրանց հետ կապված անձինք։
Իսկ սա նշանակում է, որ նախկին լրագրողները և նրանց հետ կապված շրջանակները չեն ուզում, որ մամուլն աշխատի այնպես, ինչպես իրենք են ժամանակին աշխատել, և որքան էլ որ հայտարարեն, թե չեն վստահում Հայաստանի դատարաններին, փորձում են դատական հայցերով ոչ միայն հստակություններ մտցնել, այլև ճնշել մամուլին, քանի որ իրենք իրենց մաշկի վրա ժամանակին շատ լավ են զգացել, թե ինչ է նշանակում դատվել որպես մամուլի ներկայացուցիչ։ Կա նաև ընկալման շատ լավ շերտ՝ ըստ էության, իշխանությունները շատ լավ էլ օգտագործում են մամուլի հետ աշխատելու օրինական և դատական մեխանիզմները։
Մամուլի հանդեպ ճնշումները եղել են թե նախկինում, թե այժմ, իսկ մամուլն էլ այդ ամենին դիմագրավում է այնքանով, ինչքան և ինչպես կարողանում է։ Հիշում ենք, որ օրինակ, նախկինում անգամ դեպքեր են եղել, երբ, ասենք, այրել են լրատվամիջոցին պատկանող ավտոմեքենան։ Սակայն նման կորուստները վերականգնվել են, ճիշտ է՝ ոչ դատական, բայց այդ ժամանակների բնորոշ այլ մեխանիզմներով։
Ցանկացած իշխանություն ձգտում է ավելի շատ իշխանության՝ դա քաղաքականության հիմնական օրենքն է։ Դրա համար էլ գոյություն ունի Սահմանադրություն, որը սահմանափակում է իշխանության նման ձգտումները, գոյություն ունի քաղաքական բարոյականություն, հանրային կարծիք, դատական մեխանիզմներ և այլն, որոնք հնարավորություն են ստեղծում խուսափել մեկի կողմից իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ վերահսկողությունից՝ ամբողջատիրությունից։ Ներկա իշխանությունները միտինգային եղանակներով վերցրեցին գործադիր և օրենսդիր ճյուղերը։ Դատական իշխանությունների հանդեպ միտինգային մեթոդները չաշխատեցին, այժմ այլ ձևեր են փորձարկվում։ Բնական է, որ տարբեր ձևերով, այդ թվում նաև՝ դատական հայցադիմումներով, փորձեր են արվում վերահսկողության տակ վերցնել նաև չորրորդ իշխանությունը։
Կարծում եմ, այստեղ մամուլի միասնականությունը շատ կարևոր է, որովհետև եթե իշխանությունները հաջողեն մեկի հանդեպ ճնշումների մեջ, հետո այն տարածվելու է մյուսների նկատմամբ»:
Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2019/06/16/1050506/?fbclid=IwAR2DngZycUeoQJ_w9tzL8NmqQ-LuI8YHq3BLlk9BRzfT8smeCU8DMajoulg]սկզբնաղբյուրում.[/url]
Նմանատիպ նյութեր
2541 դիտում
11:28 18-03-2019
Իշխանությունները մեդիայի դեմ պայքարում անցել են «պարտիզանական պատերազմի». Աղասի Ենոքյան
1681 դիտում
19:52 29-11-2020
Աղասի Ենոքյան. Սա ստորագույն շանտաժ է պատերազմում ամենատուժված կողմի՝ զոհերի ու գերիների հարազատների եւ նկատմամբ
37294 դիտում
11:30 10-11-2020
«Մեղավոր եմ, որ չեմ կարողացել շատ բարձր գոռալ այն մասին, թե ինչպես է Նիկոլը Արցախը խուրդում»․ Աղասի Ենոքյան
Այս բաժնից
988 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
703 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1063 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»