211652_close_icon
views-count46510 դիտում article-date 17:58 04-08-2022

Երևանում պարեկների կողմից դեպքի վայրում տաք հետքերով վնասազերծված 50-ամյա տղամարդու կողմից դանակահարված 59-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գագիկ Ս-ն։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 1-ին Երևանում՝ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում դանակահարվելուց հետո։ 

Նրան դանակահարելու համար ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները բռնել էին դեպքի վայրում ու տեղափոխել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 1-ին դանակահարություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Գրիգոր Աբգարյանը, Ռաֆիկ Վարդանյանը, Ազատ Խաչատրանը և Վանիկ Լալայանը Նոր Նորք վարչական շրջանում ծառայություն կատարելիս էին եղել, երբ նույն վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանը օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն էր ստացել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում դանակահարություն է տեղի ունեցել։ 

Վաշտի հրամանատարը ռադիոկապով տեղեկությունը փոխանցել էր նշված պարեկներին, ովքեր, օպերատիվորեն ժամանելով Մոլդովական փողոցի 26 շենքի բակի հետնամաս, այնտեղ հայտնաբերել էին կասկածելի տղամարդու, ու քանի որ պարեկները նկատել էին, որ նա դեպքի վայրից փորձում է հեռանալ, և վերնաշապիկի վրա նկատելի արյան հետքեր էին երևում, պարեկները միանգամից վնասազերծել էին նրան։

Ահազանգով դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի,  բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կամո Միքայելյանի գլխավորությամբ։ 

Մինչ ոստիկանների ժամանումը, պարեկները դեպքի վայրում հայտնաբերել էին արյունոտված հողաթափեր, արյունոտված խոհանոցային դանակ, արյունոտված բջջային հեռախոս, իսկ ոստիկաններն էլ հայտնաբերել էին կայանված վիճակում գտնվող Volkswagen մակնիշի ավտոմեքնենա, որի վրա առկա էին արնանման հետքեր։

Ոստիկաններն ու պարեկները պարզել էին նաև, որ նշված վայրից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էր տեղափոխվել մի քաղաքացի։ 

Բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գագիկ Ս.-ն է։

Դեպքի վայրի զննություն էին կատարել Հայաստանի քննչական կոմոիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ազատ Դանիելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ալինա Սիմոնյանի գլխավորությամբ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր