55978 դիտում
22:59 10-02-2023
Սպանության փորձ՝ Վանաձորում. մինչ Վանաձորի հիվանդանոցի բժիշկները փրկում էին դանակահարված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 49-ամյա տղամարդու կյանքը, Լոռու մարզի ոստիկանները տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքներն ու հայտնաբերել մասնակիցներից երկուսին
Երեկ՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Վանաձոր» ԲԿ-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն և նույն վարչության ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի հետքերով Վանաձոր քաղաքի Սասունցիների փողոցից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Մինչ Վանաձորի հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիրավորը Վանաձորի բնակիչ՝ 49-ամյա Իշխան Բ-ն է։
Տեղում ստեղծված օպերատիվ խմբի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տաք հետքերով պարզվել է, որ փետրվարի 9-ին, ժամը 17։50-ի սահմաններում Սասունցիների փողոցի սկզբնամասում Վանաձորի բնակիչներ՝ եղբայրներ, 29-ամյա Գագիկ և 30-ամյա Գևորգ Ն-երը և վերջիններիս հորեղբոր որդի՝ Վանաձորի բնակիչ, 26-ամյա Սամվել Ն-ն վիճաբանել են Իշխան Բ-ի հետ, որի ընթացքում Գագիկ և Սամվել Ն-երը հարվածներ են հասցրել Իշխան Բ-ի մարմնի տարբեր մասերին իսկ Սամվել Ն-ն այնուհետև իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածել է Իշխան Բ-ի պարանոցին, որովայնին և մարմնի այլ մասին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու հարվածելու ժամանակ էլ անընդհատ կրկնել է, որ «սատկացնելու է»։
Գ. Շամշյանի տեղեկություններով, դեպքին միջամտել է Վանաձորի բնակիչ՝ 31-ամյա մի տղամարդ և դադարեցրել վիճաբանությունը։
Նախաքննության շահերից ելնելով՝ այդ քաղաքացու ինքնությունը չենք հրապարակում։
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Գագիկ և Գևորգ Ն-երին, վիճաբանությունը դադարեցրած քաղաքացուն և հրավիրել են ոստիկանության Բազումի բաժին, որտեղից էլ վերջիններս ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Սամվել Ն-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)