211652_close_icon
views-count56174 դիտում article-date 18:07 03-08-2022

Ողբերգական դեպք՝ Երևանի թիվ 52 հիմնական դպրոցում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող Հով. Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոցում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Երևանի շտապօգնության թիվ 62 խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, այնուհետև շտապօգնության խումբը ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել է, որ այդ քաղաքացին մահացել է։ 

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մանուկյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչնեը պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 77-ամյա Զուլալ Ս-ն էր։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրրական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր