211652_close_icon
views-count2513 դիտում article-date 22:01 03-08-2022

Մեկնարկել է 40 հազարականների հայտերի ընդունումը

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ մեկնարկել է 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով 40 հազար դրամական աջակցությանը դիմելու հայտերի ընդունումը:


Հայտագրվելու համար անհրաժեշտ է մուտք գործել http://statesupport.am կայք և սեղմել «Հայտագրվել» կոճակը:
Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է մուտքագրել չափահաս անձի հանրային ծառայությունների համարանիշը և սեղմել որոնման կոճակը:
Ձեր անունը, ազգանվան և հայրանվան առաջին տառերը ավտոմատ կերպով կներբեռնվեն տվյալների բազայից:


Այնուհետև կարող եք մուտքագրել Ձեր անձնական տվյալները: Եթե շահառուների ցանկում Ձեր տվյալները չգտնվեն, ավտոմատ կերպով կմերժվի Ձեր հայտը, որի մասին անմիջապես կտեղեկացվեք:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ օգոստոսի 12-ը:

Ուշադրություն
Հուլիս ամսվա վճարումները կկատարվեն մինչև օգոստոսի վերջ:
Շահառու չհանդիսացող անձինք՝ հետագայում շահառու ճանաչվելու դեպքում, կարող են օգտվել դրամական աջակցությունից՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 7-ից 12-ը ներառյալ http://statesupport.am կայքում հայտագրվելու միջոցով, իսկ շահառու ճանաչված անձինք հետագայում գրանցվելու կարիք չունեն:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգել 047 940542, 047 922090 կամ 047 119119 հեռախոսահամարներին:

Նմանատիպ նյութեր