211652_close_icon
views-count2516 դիտում article-date 14:13 03-08-2022

Բավրայի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է ՀՀ մարզերում

Օգոստոսի 3-ին, տեղական ժամանակով ժամը 13:11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․18⁰ և արևելյան երկայնության 43․94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում է ԱԻՆ-ը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Սարագյուղ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Նմանատիպ նյութեր