797 դիտում
18:07 02-08-2022
Մեկնարկել է Սփյուռքի ուսուցիչների 2022 թ. վերապատրաստման ծրագիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների 2022 թվականի վերապատրաստման ծրագրի պաշտոնական մեկնարկը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այս տարվա ծրագիրն անցկացվում է համակցված (առկա և հեռավար) ձևաչափով:
Ծրագրի մեկնարկի առիթով ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել էին առկա վերապատրաստմանը մասնակցող «Հայ մշակույթի պատմություն և արվեստ» դասավանդող ուսուցիչները: Նրանց ընդունել է ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը: Ներկա են եղել նաև Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը և բաժնի գլխավոր մասնագետ, ծրագրի աշխատանքները համակարգող Թամարա Զալինյանը: Ծրագրի մասնակից մյուս ուսուցիչները հանդիպմանը մասնակցել են հեռավար:
Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին մասնակցության համար՝ ընդգծելով նրանց մասնագիտական կարողությունների կարևորությունը հայապահպան գործունեության մեջ: Նա մանկավարժներին է փոխանցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը ծրագրի մեկնարկի կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում էր. «Հարգելի՛ մանկավարժներ, օգտագործելով այս առիթը՝ ցանկանում եմ դիմել ձեզ մեծարանքի խոսքերով, քանի որ դուք ձեր գիտելիքով, փորձով և նվիրվածությամբ կերտում եք հայ մարդուն և՛ հայրենիքում, և՛ սփյուռքում: Կրթությունը կարևոր դերակատարում ունի քաղաքական, տնտեսական, սոցիալական և էկոլոգիական բազմաթիվ խնդիրների լուծման, ինչպես նաև երկրի կայուն զարգացման ապահովման և բարեկեցիկ հասարակության կայացման գործում: Մենք ունենք այն վստահությունը, որ սփյուռքում մեծացող սերունդը կստեղծի նաև լրացուցիչ հնարավորություններ Հայաստանի համար՝ հարստացնելով հայ մշակույթի գանձարանը, ձևավորելով ամուր կապ հայրենիքի և օտարերկրյա պետությունների ժողովուրդների միջև»:
Ուղերձով նախարարը մանկավարժներին կոչ է արել լինել հետևողական, օգտվել այլ տարածաշրջանների մանկավարժների հետ հաղորդակցվելու հնարավորությունից, քանի որ փորձի փոխանակումը և ընթացիկ աշխատանքային հարցերի համախորհուրդ լուծումն ինքնին մեծ զինանոց է արդյունավետ աշխատանքի համար:
Հանդիպմանն ուսուցիչները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց մտահոգությունների, ակնկալիքների մասին: Նրանք ընդգծել են, որ անհամբեր կսպասեն նոր ուսումնական տարվան, որպեսզի իրենց ստացած նոր գիտելիքն ու հմտությունները փոխանցեն հայ մանուկներին:
Նշենք, որ Սփյուռքի ուսուցիչների 2022 թ. վերապատրաստման ծրագրին դիմել է 155 ուսուցիչ՝ 21 երկրից, որոնցից ընտրվել են 125-ը: Վերապատրաստումը նախատեսված է հետևյալ ուղղություններով՝ յուրաքանչյուրը 120 դասաժամ.
ա) Ուսուցում մանկապարտեզում,
բ) Ուսուցման մեկօրյա դպրոցում,
գ) Տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում,
դ) Հայոց լեզվի և գրականության դասավանդում,
ե) Հայոց պատմության դասավանդում,
զ) Հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդում (առկա և հեռավար),
է) Տնօրենների վերապատրաստում:
Առկա վերապատրաստմանը մասնակցում են «Հայ մշակույթի պատմություն և արվեստ» դասավանդող 19 մանկավարժներ, որոնց դասընթացները կտևեն 15 օր՝ օգոստոսի 1-15-ը: Այդ օրերի ընթացքում նրանք ոչ միայն կլսեն դասախոսություններ, կանցկացնեն գործնական պարապմունքներ, այլև կայցելեն թանգարաններ, արվեստանոցներ, կմասնակցեն վարպետաց դասերի: Ուսումնական ծրագրի երկրորդ կեսը կշարունակվի օգոստոսի 15-30-ը՝ հեռավար ձևաչափով: Մնացած խմբերում ընդգրկված ուսուցիչների վերապատրաստումը կանցկացվի միայն հեռավար:
Չնայած մնացած 6 խմբերում վերապատրաստման հեռավար բնույթին՝ այս ուսուցիչների համար ևս ընթացքում կազմակերպվելու են թանգարանների վիրտուալ այցելություններ, գործնական աշխատանքներ:
Վերապատրաստման ծրագիրն իրականացնում է «Ֆիչըր» կազմակերպությունը` համագործակցելով «ՊրոԴեՖորմ» կազմակերպության հետ:

Նմանատիպ նյութեր
835 դիտում
16:54 30-06-2014
Մեկնարկել է հայրենիքում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
1970 դիտում
13:45 15-08-2020
Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
1692 դիտում
18:37 22-07-2021
Հուլիսի 22-ից մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով
Այս բաժնից
598 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
901 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1936 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է