Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են էլեկտրական «BYD»-ն ու «Mercedes»-ը. 3 վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանարհին՝ «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Վարդան Հ.-ի վարած էլեկտրական «BYD»-ն և 47-ամյա Սեյրան Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել «Դվին» ռեստորանային համալիրի աշխատակիցները, քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանն ու նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանը:
Վերջինը այնուհետև հիվանդանոցից վերադարձել է դեպքի վայր:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Ենոքյանն ու Վաչագան Բաղդասարյանը:
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Արամ Սաֆարյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։