211652_close_icon

Մեր Սուրբ եկեղեցին անսասան է, հզոր, հետամուտ կլինենք մեր ազգի շահերի պաշտպանությանը. Գարեգին Բ

views-count3856 դիտում article-date 19:41 19-10-2025
Հոգևոր թափորը՝ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի առաջնորդությամբ եկավ Մայր տաճար՝ մասնակցելու երեկոյան ժամերգությանը։ Հազարավոր ուխտավորների համար Մայր տաճարում այսօր երեկոյան ժամերգությունն անցկացնում է կաթողիկոսը։

Վեհափառը օրհնեց Մայր տաճարի մոտ հավաքվածներին, որոնք վանկարկում էին «Վեհափա՜ռ»։

«Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով և կեղծ մեղադրանքներով կալանավորվել Միքայել, Բագրատ, Մկրտիչ Սրբազանները, Սամվել Կարապետյանը։ Թող տերը քաջ առողջության և արևշատ կյանքի տարիներ պարգևի նրանց։ Մեր կոչն է հավատավոր մեր զավակներին՝ ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև։ 

Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական գործողություններին՝ մեր Սուրբ եկեղեցին անսասան է, հզոր, հետամուտ լինելով մեր ազգի շահերի պաշտպանությանը։ Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող ենք վերականգնել արդարություն, որ ազատ արձակվեն ապօրինի բանտարկված մեր զավակները, եղբայրներն ու քույրերը»,- Մայր տաճարում Միասնական աղոթքի ժամանակ ասաց Վեհափառ Հայրապետը։

Վեհափառ հայրապետն ասաց, որ այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև․ արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության ընկալումների խեղմամբ, ներքին պառակտվածությամբ, որ ավելի է խորանում անհանդուրժողականության ու ատելության սերմանումով։

Նմանատիպ նյութեր