211652_close_icon
views-count832 դիտում article-date 13:12 02-08-2022

Ներկայացվել են աղետի գոտու բնակավայրերում ոչ հիմնական շինությունների հիմնախնդրի կանոնակարգման աշխատանքները

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին և կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանին:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ հանդիպման ժամանակ ներկայացվել են աղետի գոտու բնակավայրերում տեղադրված (կառուցված) ոչ հիմնական շինությունների հիմնախնդրի կանոնակարգման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առաջիկա անելիքները, ձևավորված նախնական մոտեցումներն ու առաջնահերթությունները: Կոմիտեի պատասխանատուները տեղեկացրել են, որ շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացվելու ոչ հիմնական շինությունների հետագա տնօրինման և դրանցում բնակվող ընտանիքների վերաբնակեցման հետ կապված մոտեցումներն ու առաջնահերթությունները սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

Քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ որոշման նախագիծը ներկայացնել նաև ՀՀ Ազգային ժողով՝ համապատասխան հանձնաժողովներում քննարկելու և առաջարկություններ ձևավորելու նպատակով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր