526 դիտում
20:30 22-07-2022
Մեկնարկել են ճանապարհամերձ հատվածներում խաչերի տեղադրման խնդրի կանոնակարգման աշխատանքները
Ճանապարհամերձ հատվածներում խաչերի, հուշաքարերի կամ խաչքարերի տարերային տեղադրումը բացառելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ մեկնարկել են խնդրի կանոնակարգմանն ուղղված աշխատանքներ:
Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ կոմիտեում կայացել է հանդիպում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Տարոն Հակոբյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Հարություն Սեդրակյանի հետ:
Դիտարկվել է այն ձևաչափը, որով նախատեսվում է առաջին փուլում հավաքագրել ճանապարհամերձ հատվածներում տեղադրված ճարտարապետական փոքր ձևերի վերաբերյալ տեղեկատվությունը:
Անդրադարձ է կատարվել հուշարձանների տեղադրման իրավական հիմքերին: Քաղաքաշինության կոմիտեի մասնագետներն առանձնացրել և գործընկերների հետ քննարկմանն են ներկայացրել նաև ոլորտին առնչվող իրավական այն ակտերը, որոնցում անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել՝ դաշտը կանոնակարգելու և վերահսկելի դարձնելու նպատակով: Հանդիպման մասնակիցներն իրենց դիտարկումներով ամբողջացրել են օրենսդրական կարգավորումներում փոփոխություններ կատարելու նախնական առաջարկը:
Քննարկման արդյունքում որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ՝ ներառելով շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ խնդրի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ իրագործելու նպատակով:
ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Նմանատիպ նյութեր
1205 դիտում
19:16 24-12-2018
Քայլեր են ձեռնարկվում թափառող կենդանիների խնդրի կանոնակարգման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման համար
1942 դիտում
23:26 06-01-2021
Գեղարքունիքի մարզի Ծակքար եւ Վարդաձոր համայնքներում կատարվել է կանգնեցված խաչերի օրհնության կարգ
Այս բաժնից
859 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1060 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1003 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան