Գտնվել է Պակիստանում նախօրեին աղետի ենթարկված ուղղաթիռի սև արկղը. աղետի պատճառը շարժիչի խափանումն է եղել
Մայիսի 9-ին Պակիստանի ՆԳՆ ղեկավար Այզազ Ահմադ Չաուդխրին հայտարարել է, որ նախօրեին տեղի ունեցած Ми-17 ուղղաթիռի աղետի պատճառը եղել է շարժիչի խափանումը, այլ ոչ թե՝ ահաբեկչություն: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, ՆԳՆ ղեկավարը հայտարարել է, որ գտել են սև արկղը, հետաքննությունը շարունակվում է, ուղղաթիռում գտնվել է 19 մարդ, որոնցից 12-ը՝ արտասահմանիցներ, ինչպես նաև անձնակազմի յոթ անդամ: