1622 դիտում
18:00 01-08-2022
183 մասնակից, 7 խմբով. ՊԵԿ մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակիցներն արդեն անցել են գործնական պարապմունքների
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակիցներն արդեն անցել են գործնական պարապմունքների. 183 մասնակից, 7 խմբով Արարատյան մաքսատուն-վարչությունում են։ Տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ, նրանք բարեհաջող հաղթահարել են տեսական դասընթացների փուլը․ յուրաքանչյուր շաբաթվա վերջին օրը ուսանողները քննություն են հանձնել, իսկ հիմա գիտելիքները կիրառում են պրակտիկայում։
15 շաբաթանոց ծրագիրը բաղկացած է 5 շաբաթ տեսական և 10 շաբաթ գործնական պարապմունքներից. մասնակիցներն ուսումնասիրում են ոլորտի նրբությունները՝ սկսած մաքսային օրենսգրքից մինչև բեռների բացթողում:
Հագեցած ուսումնական պրոցեսի վերջում մասնակիցները կգնահատվեն, լավագույն ցուցանիշներով ուսանողներն աշխատանքի հնարավորություն կստանան պետական եկամուտների կոմիտեում:
Ամիսներ առաջ մեկնարկած մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների վերջնարդյունքը՝ 2024 թվականից ամբողջությամբ թվային մաքսային համակարգի անցնելն է։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1498 դիտում
19:40 27-04-2022
ՊԵԿ-ում մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի հարցազրույցի փուլը. առաջին օրը մասնակցել է 25 դիմորդ
Այս բաժնից
742 դիտում
14:21 27-01-2025
Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը
508 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին