ՊԵԿ-ում մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի հարցազրույցի փուլը. առաջին օրը մասնակցել է 25 դիմորդ
Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 27-ին մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության հարցազրույցի փուլը: Առաջին օրը մասնակցել է 25 դիմորդ, որոնք դիմել ենբարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնելու համար:
Հարցազրույցի փուլին կմասնակցի 700-ից ավելի դիմորդ:Այս փուլը հաղթահարած դիմորդները կընդգրկվեն դասընթացի մասնակիցների ցանկում և կմասնակցեն տեսական ու գործնական պարապմունքներին:Տեսական մասը տևելու է 30-95 դասաժամ՝ ըստ պաշտոնի, իսկ գործնական մասը՝ մինչև 10 շաբաթ։Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը կմեկնարկի մայիսից:
Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագիր՝ 3 տարի ժամկետով և աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին